Հայաստանում կա խորը համակարգային ճգնաժամ․ Միհրան Հակոբյան
Հայաստանում կա խորը համակարգային ճգնաժամ, այն է՝ գոյություն ունի ոչ մի բանի ունակ իշխանություն, միաժամանակ՝ ոչ մի բանի ունակ ընդդիմություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Սա է համակարգի դիագնոզը, ինչը ֆունկցիոնալ տեսանկյունից կաթվածահար է արել պետական մեքենան, հոգեբանական տեսանկյունից՝ հանրային բարոյականության կառուցվածքը:
Եթե կառավարիչը վատն է (Նիկոլը ոչ թե վատն է, այլ շարքային դեգեներատ է), իսկ ընդդիմությունն ունակ չէ հանրությանն այլընտրանք առաջարկել ու իմպիչմենտի գործիքակազմ կիրառել, ունակ չէ նույնիսկ թեկնածու առաջադրել իր շարքերից, ուրեմն գործ ունենք ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության տոտալ ֆիասկոյի հետ:
Քաղաքագիտորեն իշխանության այլընտրանքը նախ և առաջ խորհրդարանական ընդդիմությունն է, որը պետք է ձգտի իշխանություն ստանձնելուն: Փաստացի, ստեղծված իրավիճակում ընդդիմությունը ոչ թե փորձում է իշխանությունը վերցնել ու ադեկվատ արձագանքել ներքին և արտաքին հրատապ մարտահրավերներին, այլ փորձում է քաղաքական համակարգում փայ ունենալ ու սպասել «անշառ ժամանակների»:
Եվ, սա միայն ու միայն հաստատում է «խորքային ժողովրդի» գլուխներում խորացող համոզմունքը, այն է՝ «ստավկա չանել» ոչ մի բանի ունակ իշխանության ու ոչ մի բանի ունակ ընդդիմության վրա»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»