Իտալական մամուլը խստորեն քննադատել է Ինտերի կիսապաշտպաններին
Իտալական մամուլը կոշտ քննադատության է ենթարկել Միլանի «Ինտերի» կիսապաշտպաններին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո։
Corriere dello Sport-ը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանօղլուն և Նիկոլո Բարելան «կանգնած էին լուսարձակված եղջերուի պես»՝ ՊՍԺ-ի ճնշման դիմաց։ Փարիզյան թիմը լիովին տիրապետում էր խաղադաշտի կենտրոնին։ Ժոաո Նևեշը, Վիտինյան և Ֆաբիան Ռուիսը փայլում էին արագ փոխանցումներով և շարժումով՝ «Ինտերի» կիսապաշտպաններին թողնելով ստվերում։
Հատկապես ընդգծվել է Մխիթարյանի խաղը՝ որպես բացասական օրինակ։ Թերթը նշում է, որ հայ ֆուտբոլիստը «ցուցադրեց իր տարիքը» այնպես, ինչպես երբեք չէր արել «Բավարիայի» կամ «Բարսելոնայի» դեմ խաղերում։ Չալհանօղլուն և Բարելան նույնպես չկարողացան ցույց տալ իրենց լավագույն կողմերը՝ անընդհատ ճնշվելով ՊՍԺ-ի արագաշարժ և կազմակերպված խաղացողների կողմից։
Gazzetta dello Sport-ը հավելում է, որ այս պարտությունը ցույց տվեց «Ինտերի» անկարողությունը՝ ֆիզիկապես դիմակայելու ավելի երիտասարդ և ագրեսիվ մրցակցին։ «Ինտերի» մեկնարկային կազմի միջին տարիքը մոտ 30 էր, մինչդեռ ՊՍԺ-ինը՝ շուրջ 25։ Այս տարիքային տարբերությունը դաշտում անմիջապես նկատելի էր։
Թերթը ենթադրում է, որ սա կարող է լինել վերջի սկիզբը Մխիթարյանի և մի շարք վետերանների համար, որոնք տարիներ շարունակ կարևոր դեր են խաղացել թիմում։ «Ինտերի» համար եկել է երիտասարդանալու, թարմանալու և ֆիզիկապես ուժեղ թիմերի դեմ մրցունակ դառնալու ժամանակը։
Աղբյուրը՝ Armsport.am:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»