Ֆիդանը կմիանա ՌԴ-Ուկրաինա ստամբուլյան բանակցություններին. աղբյուր
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլի Չիրաղան պալատում կայանալիք բանակցություններին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլին, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
Հանդիպումը նախատեսված է կեսօրին, ասել է նա։ TRT-ն ավելի վաղ հայտնել էր, որ այն կսկսվի ժամը 13:00-ին (նույն ժամանակ Մոսկվայի ժամանակով) Չիրաղան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում, որտեղ իր գրասենյակն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, մայիսի 16-ի համեմատ փոքր-ինչ փոխվել է։ Մասնավորապես, այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել նախօրեին՝ հունիսի 1-ին: Նրա կազմը մնացել է անփոփոխ՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»