Գրետա Թունբերգը նավով ուղևորվել է Գազայի հատված՝ փորձելով մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ
Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը առագաստանավով ուղևորվել է Գազայի հատված՝ 11 այլ ակտիվիստների հետ։ Նրանք փորձում են մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ և աշխարհի ուշադրությունը հրավիրել տարածաշրջանում առկա մարդասիրական ճգնաժամի վրա։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
«Ազատության նավատորմ» (Freedom Flotilla) կոալիցիայի «Մադլին» առագաստանավը կիրակի ճանապարհ է ընկել Իտալիայի հարավում գտնվող Կատանիայի նավահանգստից։ Ճանապարհորդները պլանավորում են յոթ օրում հասնել Գազայի ափ, իհարկե, եթե նրանց չկանգնեցնեն։
Անձնակազմին միացել են նաև «Գահերի խաղը» սերիալի դերասան Լիամ Քանինգհեմը և Եվրախորհրդարանի անդամ Ռիմա Հասանը, որը պաղեստինյան ծագում ունի։ Նա բազմիցս քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։
Գազա ծովով հասնելու նախորդ փորձը ձախողվել էր մայիսին, երբ նավերից մեկը անօդաչու թռչող սարքերի հարձակման էր ենթարկվել Մալթայի միջազգային ջրերում։ Կազմակերպիչները մեղադրել էին Իսրայելին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»