Ուկրաինայի hարվածի հետևանքով Զապորոժիեի մարզում 600,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Զապորոժիեի մարզի նահանգապետ Եվգենի Բալիցկին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել տարածաշրջանում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատման կապակցությամբ: Նրա խոսքով՝ տարածաշրջանի 457 բնակավայրեր ժամանակավորապես էլեկտրաէներգիա չունեն, անջատումից տուժել է ավելի քան 600 հազար մարդ:
Բալիցկին մանրամասնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո բռնկված բոլոր հրդեհները մարվել են։ Էներգետիկները սկսել են վերականգնողական աշխատանքները։ «Սոցիալական նշանակության օբյեկտները միացվել են պահեստային էլեկտրամատակարարման աղբյուրներին, գեներատորները գործում են՝ ապահովելով ջրամատակարարումը, ինչպես նաև կարևորագույն ենթակառուցվածքների շահագործումը», - գրել է նահանգապետը Telegram-ում։
Երեկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով Զապորոժիեի մարզի հյուսիսարևմտյան մասում վնասվել են բարձրավոլտ սարքավորումներ։ Դրա պատճառով ամբողջ մարզը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Խերսոնի մարզի մի քանի մունիցիպալ շրջաններ նույնպես մասամբ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»