Ոստիկանապետին ազատեցին՝ հաշվի չառնելով նրա մատուցած ծառայությունները Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնանկ արեց ոստիկանության պետի պաշտոնում 2 տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին։ Ընդ որում, նախ մամուլը գրեց, որ Փաշինյանն անձամբ է պահանջել Հովհաննիսյանի հրաժարականը։ Ապա և ոստիկանությունից հայտնեցին, թե Արամ Հովհաննիսյանն ազատման դիմում է գրել՝ թոշակի անցնելու կապակցությամբ։
58-ամյա Արամ Հովհաննիսյանը 35 տարի ոստիկանության համակարգում է, և ըստ օրենքի կարող էր գնալ թոշակի, մինչդեռ որևէ դեպք չէր փաստում, որ իշխանությունը նրանից դժգոհություններ ունի։ Թե ինչու է Փաշինյանը զայրացել Արամ Հովհաննիսյանի վրա, կարելի է տարբեր եզրակացություններ անել, առավել ևս, որ արդեն պաշտոնաթող ոստիկանապետը Փաշինյանին բավականին լավ ծառայություններ է մատուցել, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ուժ կիրառելու, ձերբակալությունների, հետապնդումների, ապօրինությունների մասով։ Փաստացի հենց նա էր ղեկավարում ոստիկանության հատուկ գործողությունը, երբ գրեթե 100 մարդիկ վիրավորվեցին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, անցած տարի ընդդիմության հավաքների ժամանակ։
Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր ոստիկանապետ կլինի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Վերջինս կադրային ոստիկան է և միայն մի քանի տարի առաջ էր ազատվել ոստիկանությունից, որպեսզի զբաղեցնի մարզպետի պաշտոնը, այժմ էլ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Իսկ ոստիկանների համար Արամ Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածն իսկական ցուցիչ է, որ որքան էլ լավ և մոլեռանդորեն ես ծառայում Նիկոլ Փաշինյանին, վերջինս պատրաստ է զոհել յուրաքանչյուրին՝ հանուն սեփական իշխանության պահպանման։
Լուսինե Սարատիկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան