Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը․ Նիկոլ Փաշինյան
Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է եւ նա այս հայտարարությունն արել է երեկ ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան