Ո՞վ կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյան
Հայաստանում, եթե ազգային, պետական, ռազմական, քաղաքական կամ հասարակական գործիչը հայտ է ներկայացնում իշխանության գալու և զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուրեմն, պետք է ականջին օղ անի և հստակ գիտակցի, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել միայն ու միայն այն մարդն, ում համար ոչ միայն ամենագերակա շահը Հայաստանի ազգային, պետական շահն է, ով ոչ միայն ապրում է ազգային, քրիստոնեական արժեհամակարգով, ով ոչ միայն ունի պետական կառավարման փորձ և երբեք կապ չի ունեցել պետական բյուջեն թալանելու, կոռուպցիայի, կաշառակերության հետ, այլ ամենակարևորը՝ այդ մարդը պետք է համապատասխանի Հայաստանում օրվա հրամայական դարձած չափորոշչին, այն է՝ Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր (ոչ թե ծանուցագրով) մեկնել է Արցախի առաջնագիծ՝ իր կյանքը գիտակցաբար դնելով Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանության զոհասեղանին և անձամբ մասնակցել է պատերազմին։ Եվ միայն այդ չափորոշչին համապատասխան մարդը կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը։
Հայաստանի վարչապետի հաջորդ թեկնածուն, որի կենսագրությունը չի համընկնում վերոնշյալ չափորոշչի հետ, անգամ թող չմտածի Հայաստանում հաջորդ վարչապետ դառնալու մասին (բացառվում է, որ Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանությունից փախած մարդը հավակնի Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին)։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան