Իշխանությունն ապահովում է ադրբեջանական նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը։
Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել:
Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը:
Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է:
Ճիշտ է` արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:
Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոմֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:
Սա առաջին հերթին վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ` ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»