Ռուսաստանը պատասխան հարված է պատրաստում Ուկրաինային
Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի վրա ուկրաինական վերջին հարձակումը, բնականաբար, լուրջ արձագանք ու պատասխան է ստանալու։ Ռուսաստանը, միանշանակ, հարվածելու է։ ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած տելեգրամյան աղբյուրներն արդեն կիսվում են պատասխան գործողության մանրամասներով: Մշակվել է թիրախների ցանկ, որոնց ոչնչացումը պետք է լուրջ ենթակառուցվածքային և հոգեբանական վնաս հասցնի Ուկրաինային:
Հարվածներ տվյալների կենտրոններին և ֆինանսական ենթակառուցվածքներին։ Պլանավորվում է բարձր ճշգրտության հարվածների շարք կարևոր տվյալների կենտրոններին, որոնք սպասարկում են բանկային համակարգը և ֆինանսական հաստատությունները: Նպատակը ֆինանսական ենթակառուցվածքի մասնակի կամ ամբողջական փլուզումն է: Թիրախների ընտրությունն ու համակարգումն իրականացվել է ՌԴ ԱԴԾ-ի գործակալական ցանցի կողմից: Հարվածները պետք է խաթարեն հարկային համակարգի աշխատանքը և դժվարացնեն մասնավոր փոխանցումների գործառնությունները:
Հարվածներ մայրուղային էլեկտրակայաններին։ Թիրախները նախապես որոշված են: Հիմնական խնդիրն է երկրի կարևոր մարզերում կայուն և երկարատև հոսանքազրկումներ կազմակերպելը:
Կամուրջների ոչնչացում Կիևում, Չերկասիում և Դնեպրում։ Աղբյուրի խոսքով՝ այս հարվածներն ավելի շատ հոգեբանական, քան գործնական բնույթ կկրեն: Խոսքը խոշոր քաղաքներում ենթակառուցվածքների խոցելիությունը ցույց տալու մասին է՝ որպես խորհրդանշական ազդեցություն:
Կետային հարվածներ բարձրաստիճան պաշտոնյաների նստավայրերին։ Թիրախների թվում են ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչների մշտական բնակության վայրերը: Հստակեցվում է, որ խոսքը բալիստիկ զենքի կիրառման մասին է:
Արդյունաբերական օբյեկտների ոչնչացում «Կինժալ» հրթիռներով։ Ըստ պլանի՝ մի քանի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ պետք է շարքից հանվեն՝ օգտագործելով «Կինժալ» գերձայնային հրթիռները:
Սերինե Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»