Եթե առաջիկայում Նիկոլը մնաց ՀՀ-ի կառավարչի աթոռին, որոշ ժամանակ անց Գրիգոր Լուսավորիչն աղվան է հռչակվելու, Մայր Աթոռում ազան է հնչելու․ Միհրան Հակոբյան
Վերջին 1000 տարվա ընթացքում այլադավան ոչ մի նվաճող՝ ոչ սելջուկ-թյուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին: Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորահայտ նվաճողները՝ Իլհամ Ալիևն ու նրա զույգ վեցնոցները՝ Փաշինյանն ու Փաշազադեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Ադրբեջանի ղեկավարությունը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին: Կատակ չէր անում նաև Ղարաբաղի մասին խոսելու ժամանակ:
Ստացվել է այնպես, որ տարածքի պատմականության, այսինքն՝ հայերին պատկանելու գլխավոր փաստերն ու վկաները հայերի հնամենի եկեղեցիներն են: Այդ իսկ այդ պատճառով Ադրբեջանը հայկական եկեղեցիները աղվանական է հռչակում (Ղարաբաղում, Երևանում, Էջմիածնում և այլուր), իսկ հայերին՝ Հնդկաստանից Հարավային Կովկաս ներթափանցած ու աղվանական եկեղեցիներին և մշակույթին տիրացած ցեղ:
Զուգահեռաբար ադրբեջանցիների նախնիներն էլ կարգվում են քրիստոնյա աղվանները: Ի վերջո, բոսնիացի մուսուլմանները միշտ չեն չէ՞ մուսուլման եղել, նախկինում ուղղափառ քրիստոնյաներ են եղել: Նույն տրամաբանությամբ Ալիևը փորձում է մուսուլման ադրբեջանցիներին քրիստոնյա աղվանների ժառանգ կարգել ու դրանով հիմնավորել Հայաստանի «Արևմտյան Ադրբեջան» լինելը:
Եվ, քանի որ այս գործընթացում խանգարող միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին, ուստի խնդիր է դրված չեզոքացնել այդ «վտանգը»: Նկատե՞լ եք, որ Փաշինյանի ու Փաշազադեի թեզերը (Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում) նույնական են և նույն գրասենյակում՝ Ադրբեջանի նախագահի նստավայրում են թխվել:
Եթե առաջիկայում Նիկոլը մնաց Հայաստանի կառավարիչի աթոռին, հաշված տարիներ (եթե ոչ ամիսներ) անց Գրիգոր Լուսավորիչը աղվան է հռչակվելու, Լուսավորչի գահը՝ աղվանական, ավելին՝ Մայր Աթոռում ազան է հնչելու: Չե՞ք հավատում, հիշեք, թե Նիկոլն ինչպես հանձնեց Արցախը:
Եթե կասեք՝ քրիստոնեական աշխարհը թույլ չի տա, հիշեք Արցախի հանձնումն իր հինավուրց վանքերով ու եկեղեցիներով: Ի վերջո քրիստոնեական աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճար է հանձնել թուրքերին (որտեղ հիմա ազան է հնչում), ինչու՞ պետք է Սուրբ Էջմիածին չհանձնի: Ինչու՞ չհանձնի, եթե հայերը իրենց երկրի կառավարչի աթոռին նստած թշնամուց չեն ցանկանում կամ չեն կարողանում ազատվել»,-գրել է Հակոբյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»