Ադրբեջանը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին․ Միհրան Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Վերջին 1000 տարվա ընթացքում այլադավան ոչ մի նվաճող՝ ոչ սելջուկ-թյուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին: Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորահայտ նվաճողները՝ Իլհամ Ալիևն ու նրա զույգ վեցնոցները՝ Փաշինյանն ու Փաշիզադեն:
Ադրբեջանի ղեկավարությունը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին: Կատակ չէր անում նաև Ղարաբաղի մասին խոսելու ժամանակ:
Ստացվել է այնպես, որ տարածքի պատմականության, այսինքն՝ հայերին պատկանելու գլխավոր փաստերն ու վկաները հայերի հնամենի եկեղեցիներն են: Այդ իսկ այդ պատճառով Ադրբեջանը հայկական եկեղեցիները աղվանական է հռչակում (Ղարաբաղում, Երևանում, Էջմիածնում և այլուր), իսկ հայերին՝ Հնդկաստանից Հարավային Կովկաս ներթափանցած ու աղվանական եկեղեցիներին և մշակույթին տիրացած ցեղ:
Զուգահեռաբար ադրբեջանցիների նախնիներն էլ կարգվում են քրիստոնյա աղվանները: Ի վերջո, բոսնիացի մուսուլմանները միշտ չեն չէ՞ մուսուլման եղել, նախկինում ուղղափառ քրիստոնյաներ են եղել: Նույն տրամաբանությամբ Ալիևը փորձում է մուսուլման ադրբեջանցիներին քրիստոնյա աղվանների ժառանգ կարգել ու դրանով հիմնավորել Հայաստանի «Արևմտյան Ադրբեջան» լինելը:
Եվ, քանի որ այս գործընթացում խանգարող միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին, ուստի խնդիր է դրված չեզոքացնել այդ «վտանգը»: Նկատե՞լ եք, որ Փաշինյանի ու Փաշազադեի թեզերը (Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում) նույնական են և նույն գրասենյակում՝ Ադրբեջանի նախագահի նստավայրում են թխվել:
Եթե առաջիկայում Նիկոլը մնաց Հայաստանի կառավարիչի աթոռին, հաշված տարիներ (եթե ոչ ամիսներ) անց Գրիգոր Լուսավորիչը աղվան է հռչակվելու, Լուսավորչի գահը՝ աղվանական, ավելին՝ Մայր Աթոռում ազան է հնչելու: Չե՞ք հավատում, հիշեք, թե Նիկոլն ինչպես հանձնեց Արցախը:
Եթե կասեք՝ քրիստոնեական աշխարհը թույլ չի տա, հիշեք Արցախի հանձնումն իր հինավուրց վանքերով ու եկեղեցիներով: Ի վերջո քրիստոնեական աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճար է հանձնել թուրքերին (որտեղ հիմա ազան է հնչում), ինչու՞ պետք է Սուրբ Էջմիածին չհանձնի: Ինչու՞ չհանձնի, եթե հայերը իրենց երկրի կառավարչի աթոռին նստած թշնամուց չեն ցանկանում կամ չեն կարողանում ազատվել»:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով