Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում
ՖԻՖԱ-ն հայտարարել է մի շարք տեխնոլոգիական նորամուծությունների մասին, որոնք կներդրվեն 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։ Մրցաշարը կմեկնարկի հունիսի 14-ին ԱՄՆ-ում։
Հիմնական նորամուծություններն են․
Մրցավարների տեսախցիկներ․ մրցավարները կկրեն տեսախցիկներ, որոնց կադրերը կցուցադրվեն հեռարձակումներում և մարզադաշտի էկրաններին՝ խաղի թափանցիկությունն ապահովելու համար։
Օֆսայդի կիսաավտոմատ համակարգ․ նոր տեխնոլոգիան ձայնային ազդանշանով կտեղեկացնի կողմնային մրցավարին ակնհայտ «օֆսայդի» մասին։ Համակարգը դեռևս լիովին թույլատրված չէ միջազգային բոլոր մրցաշարերում։
Թվային փոխարինումներ․ թիմերին կտրամադրվեն պլանշետներ՝ փոխարինումները թվային եղանակով կատարելու համար՝ առանց թղթային փաստաթղթերի։
Այս քայլերով ՖԻՖԱ-ն նպատակ ունի բարձրացնել խաղի որակն ու անվտանգությունը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ըստ աղբյուրի՝ օֆսայդի նոր համակարգի ներդրումն արագացվել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» խաղացող Տայվո Ավոնիյիի վնասվածքից հետո, որը կարող էր կանխվել ժամանակին արձանագրված օֆսայդով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»