Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ
Քաղաքականություն

Չի բացառվում՝ Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար։

Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը։

Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի ու ինքը կարող է դա ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չէր կարող լինել Կաթողիկոս, սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար՝ հարց է առաջանում․ Ինչո՞ւ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավական ունենալու հանգամանքը։

Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին։

Եթե ոչ, ուրեմն՝ ինչո՞ւ էր լռում մինչև հիմա։

Պատասխանն ինձ համար շատ պարզ է․ Իշխանության կորստի իրական վտանգը․․․

Ի՞նչ է ստացվում․ Քանի դեռ Եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի էր աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը, բայց սեփական իշխանությունը կորցնելու վախը փոխում է խաղի կանոնները և իշխանությանը մղում հակասահմանադրական քայլերի, ինչը վտանգավոր է․․․

Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում, և Փաշինյանը փորձում է իբրև թե այն կանխել։

Եթե դա այդպես է, Փաշինյանը թող մինչև վերջ ազնիվ գտնվի ժողովրդի հետ ու բացի փակագծերը և փորձի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպե՞ս է ղեկավարել մեր երկիրը, որ անգամ եղեղեցին է իր դեմ։

Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաև մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք աղերսվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը։
Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից․․․

Մի բան ակնհայտ է․ Մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ, ու շատ կարևոր է առաջիկայում արձանագրել, թե ո՞վ է հավակնելու ստանձնելու Նիկոլ Փաշինյանին հիմնական մարտահրավեր նետողի դերը»։