Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը

Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը։ Մեր տեղեկություններով, շաբաթներ առաջ Փաշինյանը փորձել է հանդիպել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ, որպեսզի աջակցություն ստանա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր պայքարում։ Բայց այդ հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ Պետքարտուղարությունից դեսպանին հրահանգ է եկել առայժմ չհանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամերիկյան հետախուզության տվյալներով, Փաշինյանն է փորձել ուղիղ ամերիկյան կողմից աջակցություն ստանալ, բայց Պետքարտուղարությունից զգուշացրել են, որ ներկայումս Միացյալ Նահանգների իշխանությունը վարում է պահպանողական ու քրիստոնեական արժեքներին միտված քաղաքականություն, ուստի Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանին աջակցելը կարող է խնդիրներ հարուցել իրենց իսկ համար, անգամ ԱՄՆ-ի հայ համայնքի շրջանում։

Թրամփի վարչակազմն առայժմ սպասողական դիրք է բռնել՝ փորձելով հասկանալ, թե մինչև ուր կտանի Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը փորձել է ամերիկյան կողմի աջակցությունը ստանալ աղանդավորական որոշ կազմակերպությունների իր պայքարում ներգրավելու համար։ Հատկապես «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդի, որը բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետում։

ԱՄՆ-ից մերժում ստանալով՝ Փաշինյանի աշխատակազմից հանդիպում են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ, որտեղից լիակատար աջակցություն են ստացել։ Ավելին, բրիտանական իշխանությունները Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցչին հայտնել են, որ այլ աղանդավորական շարժումներ կան, որոնք իրենց վերահսկողության տակ են և դրանց կարող են օգտագործել եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանին աջակցելու համար և միայն դրանից հետո է Փաշինյանն ակտիվորեն անցել հակաեկեղեցական իր պայքարին։

Միացյալ Թագավորությունում էլ հասկանում են, որ սա կարող է խնդիրներ առաջացնել, բայց և փորձում են իրենց ազդեցությունն ավելացնելու նպատակով Փաշինյանին լիակատար կախվածության մեջ գցել, իսկ այս թեման չափազանց ուշագրավ և հետաքրքիր է։

Ի դեպ, այս հարցում որոշակի աջակցություն Փաշինյանը ստանում է նաև Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք ևս Լոնդոնի կուրացիայի ներքո են գտնվում։

Էմմա Սարգսյան