Իսրայելը պատրաստ է ռազմակшն գործողություն սկսել Իրանի դեմ. ԱՄՆ-ն մտահոգված է Թեհրանի hակահարվածից. արևմտյան ԶԼՄ-ներ
Իսրայելը լիարժեք պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին լքել տարածաշրջանը՝ հակադարձ պատասխանի սպառնալիքի պատճառով, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Այդ պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել որոշ ամերիկացիների լքել տարածաշրջանը, իսկ Պետդեպարտամենտը հրամայել է ոչ առանցքային պաշտոնյաներին լքել Իրաքը՝ «տարածաշրջանային լարվածության աճի» պատճառով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է հունիսի 15-ին հանդիպել Իրանի պատվիրակության հետ՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլի շրջանակներում։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Դոնալդ Թրամփը բացատրել է, որ ամերիկացիներին խորհուրդ է տրվում լքել տարածաշրջանը, «քանի որ այն կարող է վտանգավոր վայր լինել»։ Թրամփը նաև կրկնել է, որ Միացյալ Նահանգները թույլ չեն տա Իրանին մշակել միջուկային զենք։
Մինչդեռ The Washington Post-ը գրում է , որ ԱՄՆ-ն վախենում է Իսրայելի կողմից Իրանին հնարավոր հարվածներից: ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ համաձայնության, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք հետևում ենք և մտահոգված ենք: Մենք կարծում ենք, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան երբևէ եղել է անցյալում», - WP-ին ասել է տարածաշրջանում բարձրաստիճան դիվանագետներից մեկը։
Հրատարակության աղբյուրների կարծիքով, նման քայլը գրեթե անկասկած կխաթարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջուկային բանակցությունները և կհրահրի Իրանի կողմից պատասխան գործողություններ տարածաշրջանում ամերիկյան ակտիվների դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել էր ամերիկացի զինծառայողների ընտանիքների անդամներին կամավոր լքել Մերձավոր Արևելքում գտնվող օբյեկտները։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»