Ռուսական բանակը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Խարկովին
Հինգշաբթի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Խարկով քաղաքը, հայտնել են քաղաքապետ Իգոր Տերեխովը և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը։ Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին գրում է dw.com-ը:
Տերեխովի խոսքով՝ ռուսական զինված ուժերը գիշերը Խարկովին 12 հարված են հասցրել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է դպրոցի տարածքին, մյուսը՝ բազմահարկ բնակելի շենքի բակում գտնվող մանկապարտեզի խաղահրապարակին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող երկու բնակելի շենքերի և մարզասրահի։
Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ասել է քաղաքապետը։ «Հրթիռակոծության տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ և ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների և տների պատուհաններ են կոտրվել», - թվարկել է Տերեխովը։
Խարկովը չորեքշաբթի գիշերը հարձակման էր ենթրակվել ռուսական զինվորականների կողմից։ Հունիսի 11-ի գիշերը զինված ուժերը 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածներ էին հասցրել Խարկովի երկու շրջաններին՝ Սլոբոդսկոյի և Օսնովյանսկի։ Հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ, 60-ը՝ վիրավորվել, վիրավորների թվում՝ յոթ երեխա։
Հունիսին ռուսական զինվորականները մի քանի գիշեր շարունակ ռմբակոծել են Խարկովը։ Հունիսի 7-ի գիշերը ռուսական զորքերը քաղաքը ենթարկել են Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր ամենազանգվածային հարվածներին։ Տերեխովի խոսքով՝ քաղաքի վրա արձակվել են 48 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարքեր, երկու հրթիռ և չորս կառավարվող ավիառումբ։ Այդ հարձակման ժամանակ զոհվել է վեց մարդ։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...