Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։
Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության և հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»