Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրերս տեղի ունեցած վարչության նիստում, Փաշինյանը հիմնականում քննարկել է Հայ առաքելական եկեղեցու և անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ տարվող պայքարի մարտավարությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը, ըստ էության, ներկայացրել է, թե ինչպես է տեսնում այդ պայքարը, ասել, որ մինչև վերջ գնալու է առանց որևէ ձևականությունների, որովհետև Հայ առաքելական եկեղեցին մի կողմից Հայաստանում ամենակայուն ինստիտուտն է, որը կարող է դիմադրողականության օջախ դառնալ։ Մյուս կողմից՝ հոգևորականները վստահ են, որ իշխանությունը ռիսկ չի անի մտնի Հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ, որքան էլ առայժմ իրավիճակը հանդարտներից չէ։
Փաշինյանը հայտարարել է, թե այս պահին քաղաքական ընդդիմությունն առանձնապես առանձնակի մեծ վտանգ չի ներկայացնում։ Թեպետ նրան տեղեկացրել են Ռուսաստանից, որ բավականին լուրջ պլաններ կան 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այս պահին, որպես հիմնական հակառակորդ, Փաշինյանը տեսնում է Հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցին նաև վտանգավոր է որպես աշխարհաքաղաքական միջազգային գործոն, քանի որ մեծ հեղինակություն է վայելում աշխարհում։ Օրերս Շվեյցարիայում տեղի ունեցած եկեղեցական ժողովն էլ հենց դրա ապացույցն է։
Հայ առաքելական եկեղեցին փաստացի Փաշինյանի ներկայացրած «Իրական Հայաստան» անհեթեթ գաղափարի հակառակորդն է, այլընտրանքը և ի տարբերություն գործող իշխանությունների չի դադարեցրել Արցախի ու արցախահայության շահերը ներկայացնելու գործը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին և վարչության անդամներին ասել է, որ պետք է մինչև վերջ ջարդի եկեղեցու դիմադրությունը, որևէ մեկին չի խնայելու, ընդհուպ կարող է գործը հասնել ձերբակալությունների, կալանավորումների, կամ էլ արքեպիսկոպոսների, սրբազանների վերաբերյալ ապօրինի ձեռք բերված կոմպրոմատներ հրապարակելուն։ Օրեր առաջ նա ուժային կառույցներին ապօրինի հրահանգ է տվել տեղեկություններ հավաքել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մասին, որպեսզի այդ փաստերն օգտագործի եկեղեցուն հարվածելու նպատակով։
Լիլիթ Եփրեմյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»