Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին, բողոքել Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ Ալլահշուքյուրը նշել է, թե կրոնական առաջնորդները պետք է «խթանեն խաղաղությունը, այլ ոչ թե հրահրեն հակամարտություններ»։ Փաշազադեն ասել է, թե Ադրբեջանի տարածքում չկա «Արցախ» անունով վարչական միավոր. «Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ճանաչել այս պատմական իրականությունը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպվել էր «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Մայր Աթոռի նախաձեռնած այդ համաժողովին ելույթ էր ունեցել Գարեգին Բ-ն, նշել, թե «2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»։
Նորին Սրբությունը ցավով արձանագրել էր, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։
Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Շվեյցարիայում կազմակերպված համաժողովից հետո էլ սկսվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը, իսկ Փաշազադեի նամակը հերթական անգամ վկայում է, որ այդ արշավն ուղղորդվում է մեկ կետից, Փաշինյանն ու Փաշազադեն էլ նույն տիկնիկավարի խամաճիկներն են։
Մարիաննա Բարսեղյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»