Ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ․ այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին․ Սուրեն Սարգսյան
Հետաքրքիր է ամերիկյան դիրքորոշումը Իրանի դեմ Իսրայելի հարվածների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն Սպիտակ տանից բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․
«Այս գիշեր Իսրայելը միակողմանի գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր հիմնական առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ այս գործողությունն իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է համարում։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերի պաշտպանությունն ապահովելու համար և սերտ կապի մեջ են մնում մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել․ Իրանն իրավունք չունի թիրախավորել ԱՄՆ շահերն ու անձնակազմը»։
Այս հայտարարությամբ ամերիկյան կողմը հստակ ֆիքսում է, որ ինքը ներգրավված չէ և հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իհարկե, այս դիրքորոշումը կարող է որոշակիորեն ստաբիլիզացնող գործոն հանդիսանալ՝ գլոբալ աղետի նախաշեմին։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունն էլ՝ քթներիս տակ…»,- գրել է նա։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով