Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար
Մինչ ողջ աշխարհը սրտատրոփ հետևում էր Մերձավոր Արևելքում ռազմական հերթական սրման հետևանքներին, Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Չեխիա՝ մասնակցելու GLOBSEC 2025 ֆորումին, ելույթ ունեցել, ուշագրավ հայտարարություններ արել։ Խոսել է հատկապես հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հայտարարելով, թե Երևանն իր առջև խնդիր չի դրել Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու։ Բնական է, Եվրամիության անդամ երկրում նրան հարցրել են, այսպես կոչված, «Եվրաքվեի» մասին, և Փաշինյանի խուսանավումները հերթական անգամ վկայում են, որ ինքն էլ չի հասկանում, թե ուր է տանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
Փաշինյանը պնդել է, թե Երևանն իր արտաքին քաղաքականությունը բալանսավորում է, շատ սերտ համագործակցություն ունի նաև Եվրամիության հետ, իսկ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հարցին անդրադառնալիս, Փաշինյանն ասել է, թե Հայաստանին ոչինչ հետ չի պահում՝ հիշատակելով Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Միաժամանակ փաստում է, որ «ԵՄ լիիրավ անդամ դառնալու» հայտ ներկայացնելու համար դեռ վաղ է, իսկ «Եվրաքվեն» անվանել է միայն խթան՝ շարունակելու և իրականացնելու իր ժողովրդավարական գործընթացը։
Փաշինյանն անակնկալի է բերել բոլորին՝ ասելով, թե Երևանում հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ և ինչ-որ պահի՝ ապագայում, պետք է որոշում կայացնի։ Նրա խոսքից այդպես էլ պարզ չի դարձել, թե որ կառույցի օգտին կլինի այդ որոշումը։ Փաստացի որևէ կառույցի ընտրելու դեպքում նա խնդիրներ է ունենալու կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ։ Գործող իշխանությունները «Եվրաքվեն» պահում են որպես «մահակ» բոլոր կողմերի հետ հարաբերվելու ,Ռուսաստանին մանր շանտաժի ենթարկելու նպատակով, և պահելու են դա այնքան, մինչ Փաշինյանի համար վերջնականապես պարզվի, թե որ կողմին է նախապատվություն տալիս։ Չունենալով որևէ գաղափարական գիծ՝ նրա համար առանձնակի տարբերություն չկա՝ Հայաստանը կլինի ԵԱՏՄ անդամ, թե կդառնա ԵՄ անդամ, կարևորը՝ սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելն է։
Հասմիկ Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»