ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում
Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն մրցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպումը կայացել է Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է Ֆաբիան Ռուիսը։
Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Վիտինյան խփել է փարիզցիների երկրորդ գոլը։
87-րդ րոպեին Սենին Մայուլուն հաշիվը դարձրել է խոշոր։ Հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին էլ ՊՍԺ-ի հարավկորեացի կիսապաշպան Լի Կանգ Ինն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 4։0։
Նշենք նաև՝ 58-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն դրանից առաջ Կոկեն խախտել էր կանոնները Դեսիրե Դուայիի հետ պայքարում։ VAR-ի օգնությամբ վերանայումից հետո գոլը չի արձանագրվել։ 77-րդ րոպեից էլ մադրիդցիները խաղացել են 10 հոգով, երբ Կլեման Լանգլեն, երկու դեղին քարտ ստանալով, հեռացվել է խաղադաշտից։
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում։ Մրցաշարին մասնակցում են 32 ակումբներ, թիմերը բաժանված են չորս թիմից բաղկացած ութ խմբերի։ Յուրաքանչյուր քառյակի երկու ուժեղագույն թիմերը կշարունակեն իրենց ելույթները փլեյ-օֆֆ փուլում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»