Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումը որոշակիորեն փոփոխել է նաև Հայաստանի գործող իշխանությունների ծրագրերը։ Համենայնդեպս, Իսրայելի հարձակումից հետո Փաշինյանը կարծես հրապարակային դաշտում հակաեկեղեցական արշավ չի տանում, նրա սոցիալական էջերում եկեղեցու և Կաթողիկոսի դեմ գրառումներ չկան։ Բայց, դա բոլորովին չի նշանակում, թե Փաշինյանը ձեռք է քաշել Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու իր հրեշավոր մտադրությունից։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ հրապարակային հայտարարություններ չեն արվում, հասկանալով, որ դա կարող է հակառակ էֆեկտը տալ այս պահին, Փաշինյանը հանդիպումներ է ունենում ՔՊ տարբեր խմբերի հետ, հանձնարարություններ տալիս, ինչպես նաև համակարգում ուժայինների աշխատանքը՝ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների դեմ կոմպրոմատների նոր խմբաքանակ հավաքելու համար։ Ըստ երևույթին, Փաշինյանին թվում է, թե Իրան-Իսրայել պատերազմը շուտով ավարտվելու է, և ինքը կրկին վերադառնալու է իր սովորական աշխատանքին, այն է՝ Կաթողիկոսին վարկաբեկելու, սեփական կաթողիկոս պարտադրելու գործին։
Ժամանակավոր «հրադադարի» այս փուլում ակտիվ է նաև եկեղեցական կառույցները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, հանդիպումներ են ունենում, նաև պատարագների ժամանակ ներկայացնում են եկեղեցու դիրքորոշումը հավատացյալներին։ Ամեն պարագայում Փաշինյանի համար «ծանր իրավիճակ է ստեղծվելու», հակաեկեղեցական այս արշավը նրան առանձնակի մեծ դիվիդենտներ և հնարավորություններ չի տվել, ընդհակառակը, հանրության մեծ մասը, նույնիսկ աթեիստները չափազանց «ծանր» են տանում եկեղեցու դեմ Փաշինյանի այս արշավը՝ հրաշալի հասկանալով, որ դրա նպատակը ոչ թե, իրենց բնութագրմամբ եկեղեցու մաքրագործումն է, այլ հայկական ամենակայուն և ամենակուռ կառույցներից մեկը վերջնականապես ոչնչացնելը։ Ուստի և անհրաժեշտ պահին Փաշինյանի դեմ կարող է բավականին լուրջ շարժում սկսվել, որը կարող է հանգեցնել գործող իշխանության իշխանազրկմանը։
Անահիտ Սարիբեկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»