Փաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է
Իրան-Իսրայել հակամարտությունը թուլանալու որևէ նշույլ ցույց չի տալիս, հանգստյան օրերին էլ կողմերը հրթիռակոծել են միմյանց, ընդ որում, եթե Իրանը պատասխանում է հախուռն մի քանի 100 հրթիռներով հրետակոծելով իսրայելական քաղաքները, և առանձնապես մեծ հաջողությունների չի հասել, չնչին զոհեր են եղել և որևէ իսրայելցի պաշտոնյա անգամ չի էլ վիրավորվել, թեպետ գույքային զգալի վնաս է հասցվել, ապա Իսրայելը կետային հարվածներով շարքից հանել է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների։
Արևմտյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Իսրայելը հնարավորություն ունի ոչնչացնելու նաև Իրանի հոգևոր և քաղաքական առաջնորդ Ալի Խամենեիին, բայց առայժմ Թրամփն արգելում է իրականացնել այդ գործողությունը։ Ակնհայտ է, որ Իսրայելի թիրախը ոչ այնքան Իրանի միջուկային ծրագիրն է և դրա դադարեցումը, այլ առաջին հերթին, Իրանում կառավարող ռեժիմի փոփոխությունը և կրոնական առաջնորդներին, այաթոլաներին իշխանությունից զրկելն է։
Ըստ երևույթին, Արևմուտքը հենց այդպես է պատկերացնում Իրանի դեմ հարաբերությունների կարգավորումը, ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ վերջնականապես Իրանում հավատարիմ իշխանություն ձևավորելու համար։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ չափազանց ակտիվացել է Արևմուտքում ապրող Իրանի շահը՝ Ռեզա Փեհլևի որդին, որը գրեթե ամենօրյա պարբերականությամբ հեռուստաուղերձներ է հղում, ինչպես նաև հարցազրույցներ տալիս միջազգային առաջատար լրատվամիջոցներին՝ Իրանի բնակչությանը կոչ անելով ապստամբել այաթոլաների դեմ։
Նման զարգացումը հղի է չափազանց «ծանր» վտանգներով, ընդհուպ մինչև Իրանի մասնատմամբ, ակտիվացել են նաև իրանական Ատրպատականում ապրող ազերիները, որոնց մոտ կենտրոնախույզ ձգտումները միշտ էլ եղել են։ Իրանի մասնատման պարագայում գլխավոր վտանգը կախվելու է հենց Հայաստանի Հանրապետության վրա, գոյաբանական սպառնալիք է ստեղծվելու։ Ստեղծված պայմաններում տրամաբանական կլիներ պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունները փորձում են որևէ քայլ անել, առնվազն գոնե ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Բայց փաշինյանական իշխանությունը զբաղված է իր «Կրթվելը նորաձև է» արշավով, և որևէ հրապարակային քայլ այս ուղղությամբ չի արվում։ Ըստ երևույթին, Փաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է։
Նարինե Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»