Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանի համար «խիյարը թարս» է աճում

Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի զազրելի արշավը համախմբել է եկեղեցականներին, ու ոչ միայն Հայաստանում։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Պոլսո հայոց պատրիարքարանը ևս դատապարտել են Նիկոլ Փաշինյանի արշավը Գարեգին Բ կաթողիկոսի դեմ, նաև կասեցրել նրա սադրանքները։ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն, օրինակ, նշել է, թե որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին և իր անունն է շրջանառվում որպես թեկնածու։ Ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար պատրիարքը նշել է, թե ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ «Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի և միշտ աղոթի»,- ասել է Մաշալյանը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն էլ զորակցել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն։ Այդ մասին նշվել է Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացած Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստի ժամանակ։

Իշխանության սադրանքների դեմ մի արշավ էլ իրավաբաններն են սկսել, երեկ կայացած հավաքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, թե իշխանությունների հետ առողջ բանավեճի հնարավորությունն, ըստ էության, սպառված է։ «Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ոտնձգությունը, հակաեկեղեցական արշավն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, բայց, կարծում եմ, նմանօրինակ գործողություններն այլևս հատել են խելամտության բոլոր սահմանները։ Առողջ բանավեճի հնարավորությունն, ըստ էության, սպառված է։ Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ և գնահատելի է, որ իրավաբանները մտադիր են այդ գործողություններին իրավական գնահատական տալ։ Մենք, որպես սովորական մարդիկ, առերևույթ այդ գործողությունները գնահատում ենք ուղղակի հանցավոր, սանձարձակ, անթույլատրելի, հանրությանը պառակտող»,- ասել է նա։

Աննախադեպ այս համախմբումը Մայր Աթոռի և Գարեգին Բ կաթողիկոսի շուրջ արդեն իսկ իր պտուղները տալիս է, Փաշինյանը զարմանալիորեն լռել է, իսկ նրա կողմնակիցներն էլ, թերևս, վախենում են խոսել՝ հասկանալով, որ դրանով միայն խորացնելու են իրենց վիճակը։ 

Մերի Հովսեփյան