Նախապատրաստում են Փաշինյանի այցը Թուրքիա
Հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էկինջը։ Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այլ մանրամասներ՝ ոչ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ոչ էլ նրանց թուրք գործընկերները չեն հայտնում։
Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա և հանդիպելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ այս հնարավորությունը չէր հերքել, նշելով, թե «վարչապետի աշխատակազմն այցի մասին տեղեկություններ կհայտնի»։
Վերջին անգամ Փաշինյանն Էրդողանի հետ շփվել է հունիսի 5-ին, հեռախոսով քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Եվ այժմ, հատկապես իրանաիսրայելական սրման ֆոնին, Փաշինյանին Թուրքիա կանչելն ինչ-որ տարօրինակ դրսևորումներ ունի։ Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա և իր գործընկերոջ հետ բանակցությունները վկայում են, որ այցը բավականին լուրջ է լինելու, դրա համար է նախապատրաստական աշխատանք իրականացվում արտգործնախարարությունների մակարդակով։
Մեր տեղեկություններով, Փաշինյանին այդ այցի ընթացքում ուղեկցելու են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը և հայ թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թե ի՞նչ որոշումներ կկայացվեն, և արդյոք Թուրքիան ի վերջո կբացի՞ սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար, դեռ վաղ է ասել, բայց ԱԳՆ մեր աղբյուրը չի բացառում, որ ինչ-որ փաստաթուղթ, այնուամենայնիվ կստորագրվի։ Փաշինյանն ինքն էլ շահագրգռված է հայ թուրքական հարաբերությունների կարգավորման մասով որոշակի առաջընթաց ցույց տալու հարցում։
Անի Մելիքյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»