Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»
Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով։ Վարչախմբի պարագլխի այսօրվա մի քանի իրարահաջորդ գրառումները հերթական անգամ ապացուցում են, որ նա փորձում է իրենով փոխարինել իրավապահ համակարգը՝ նախաքննական, դատախազական մարմինները, և դատարանները։ Իշխանությունն ուզուրպացրած անձը չի էլ թաքցնում այն փաստը, որ անձամբ ինքն է որոշումներ կայացնում իրավապահ համակարգի փոխարեն։ Սահմանադրական կարգը տապալված է, և Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարածաշրջանային իրավիճակում, երբ երկրի գլխին կախված են լրջագույն սպառնալիքներ։ Փաշինյանը միտումնավոր թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը՝ իր տերերի կողմից պարտադրվող կապիտուլյացիան անշրջելիորեն իրականացնելու համար։
Հետևաբար, նրա նախաձեռնած հակապետական կործանարար գործընթացներին ի պաշտոնե մասնակցություն բերած անձանց սպասվում է պատիժ` օրենքի ամենայն խստությամբ:
Իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներից պահանջում ենք գործել բացառապես օրենքի տառին համապատասխան և հրաժարվել վարչախմբի պարագլխի հանցավոր հրամաններն ու հրահանգները կատարելուց:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»