Իսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջորդ օրը ափամերձ քաղաքից մեկնել է երկրորդ ինքնաթիռը։ Երկուշաբթի ևս մեկն է մեկնել, այս անգամ Շանհայից. այսինքն՝ երեք չվերթ երեք օրում։ Չինաստանից ուղարկվում են տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք, Իրանին մոտենալիս, անհետանում են ռադարներից, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր թռիչքի ժամանակ ինքնաթիռը թռչում էր դեպի արևմուտք՝ Հյուսիսային Չինաստանի վրայով, անցնում Ղազախստանով, ապա հարավ՝ Ուզբեկստանով և Թուրքմենստանով, ապա անհետանում ռադարներից՝ Իրանին մոտենալիս», - ասվում է հոդվածում։
Հրատարակության տվյալներով՝ թռիչքների պլաններում ամեն անգամ Լյուքսեմբուրգը նշված էր որպես վերջնական նպատակակետ, սակայն ինքնաթիռները, ըստ երևույթին, երբեք չեն հասել Եվրոպա։
«Այս բեռնափոխադրումները, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնեն, քանի որ կան սպասումներ, որ Չինաստանը կարող է ինչ-որ կերպ օգնել Իրանին Իսրայելի հետ հակամարտության», - թերթին ասել է Էքսետերի համալսարանի դասախոս Անդրեա Ղիզելլին։
Նախօրեին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել էր, որ Պեկինը խորապես մտահոգված է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ հանգեցրել են Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի։
Նրա խոսքով՝ ռազմական հակամարտությունը չի կարող լինել խնդրի լուծումը, իսկ տարածաշրջանային իրավիճակի սրումը չի համապատասխանում միջազգային հանրության ընդհանուր շահերին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»