Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նախազգուշացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը կունենա «աղետալի հետևանքներ»։ Ինչպես գրում է Times of Israel-ը, տարածված հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ն աջակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ առաջնորդների կողմից հնչեցված սպառնալիքների, որ նա կարող է սպանվել։
«(Խամենեիի) Սպանության սպառնալիքները հիմարություն են և անխոհեմ, և կունենան աղետալի հետևանքներ… Դրանք արդեն իսկ արտաբերելը վիրավորանք է հարյուր միլիոնավոր հավատացյալների և իսլամի հետ կապվածների համար, և դա միանգամայն դատապարտելի է: Այսօր մենք ավելի վճռական ենք և միավորված նրա շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։
«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։
AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։
«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», - պատասխանել է Պուտինը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»