Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հարձակումները։ Նույնիսկ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո էլ Փաշինյանը մտադիր չէ հանդարտվել, այսօր ևս նոր գրառում է արել, նշելով, թե «Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը» (Ամենայն հայոց կաթողիկոսի և Արշակ Սրբազանի աշխարհիկ անուններն են-խմբ.), որոնք խախտել են Մայր Աթոռի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտն ու ստորագրած ուխտագիրը, որևէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որոնք ազնիվ են Աստծո և իրենց հոտի առաջ ու առաքինի իրենց ծառայության մեջ։ «Ու Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանն արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին»,- հայտարարել է Փաշինյանը։
Ընդ որում եկեղեցու դեմ իր հարձակումներում Փաշինյանը փորձում է օգտագործել մի քանի 100 տարվա կանոնագրքերը։ Իբր եկեղեցու բարձրաստիճան սպասավորները խախտում են այն, կուսակրոն չեն։ Հատկապես Փաշինյանի թիրախում են հայտնվում այն անձինք, որոնք առավել կոշտ են արտահայտվում Փաշինյանի հակաեկեղեցական պահվածքի դեմ։
Երեկ, երբ եկեղեցու բազմաթիվ սպասավորներ հավաքվել էին Նոր Նորքի դատարանի առջև իրենց ձայնը բարձրացնելու Սամվել Կարապետյանի համար, Փաշինյանը կրկին վտանգ էր զգացել, հասկանում է, որ ընդդիմադիր ուժերի, հանրության մի հատվածի և եկեղեցու համախմբումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ իր համար։ Իսկ այդպիսի նախադրյալներ արդեն իսկ նախանշվեցին։ Երեկ դատարանի մոտ էին հավաքվել ոչ միայն հոգևորականները, այլ նաև արմատական ընդդիմադիր ուժերը, որոնք մի կողմ էին դրել իրենց բոլոր տարակարծությունները և առնվազն մեկ հարցում, միակարծիք լինելով, հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը երեկ ամբողջ օրը նյարդային վիճակում է եղել, անընդհատ զանգահարել ԱԱԾ պետի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանին, ճշտել, թե ինչ որոշում է կայացնելու դատավորը, ավելին, պահանջել է դատավորին սպառնալ, որ եթե կալանքի որոշում չտա, ապա՝ «ծանր հետևանք է լինելու իր համար»։
Մանե Թումանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»