NBC News. «Երկաթե գմբեթը» վերջին 24 ժամվա ընթացքում որսացել է իրանական հրթիռների միայն 65%-ը
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի կողմից արձակված հրթիռների միայն 65 տոկոսն է որսացել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչը նախորդ օրվա գրեթե 90 տոկոսի համեմատ պակաս է, NBC News-ին հայտնել է Իսրայելի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան։
«Իրանն ունի շատ ժամանակակից հրթիռներ, և նրանք օգտագործում են դրանք», - ասաց նա։
Պաշտոնյան հավելել է, որ անցած օրվա ընթացքում իրանական ավելի արագ արձակված հրթիռները նաև Իսրայելին ավելի քիչ ժամանակ են տվել պատրաստվելու համար։
«Մինչև երեկ մենք նախազգուշացում էինք ստանում հրթիռների իրական հարվածից մոտ 10-11 րոպե առաջ։ Սակայն այսօր առավոտյան դա վեց կամ յոթ րոպե էր։ Սա նշանակում է, որ հրթիռները, հավանաբար, շատ ավելի արագ էին, քան նախորդները։ Ավելի կարևոր է, որ իրանցիներն ունեն նավիգացիոն համակարգ, որը նրանց օգնում է շատ ճշգրիտ լինել և հարձակվել ճիշտ այն թիրախների վրա, որոնք ցանկանում են», - նշել է աղբյուրը։
Նա ասաց, որ Իսրայելում և ամբողջ տարածաշրջանում ոմանք վաղաժամ անտեսել են Իրանի հակահարված տալու կարողությունը։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»