Մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում Թուրքիայում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե ֆակտո կառավարողները․ Վարուժան Գեղամյան
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Թուրքական կողմի հայտարարությունը կարդալով պետք է հիշել 1920 թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևյալ նամակ-կարգադրությունը Հայաստանի հետ բանակցողներին.
«Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն...
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Պայքարն ու դիմադրությունը պետք է մնան օրակարգի գլխավոր հարցերը»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»