Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար
Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի իշխանությանը քիչ է թվացել, այժմ էլ փորձում են հնարավոր բոլոր միջոցներով ճնշել և ահաբեկել թե՛ Կարապետյանին, թե՛ նրա կողմնակիցներին։ Հիշեցնենք, ռուսաստանցի գործարարին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա գտնվում է խիստ մեկուսացված պայմաններում։ Ըստ որոշ աղբյուրների, քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում Կարապետյանի ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է, որը կարողանում է հանդիպել Կարապետյանի հետ։
Իշխանությունների այս գործողություններն, իհարկե, ծիծաղելի են։ Կարապետյանին էլ ահաբեկելը չափազանց բարդ է լինելու նրանց համար։ Ավելին, ինքը՝ Կարապետյանը փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, նշել, թե իր աչքերով է տեսել իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը, կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ողջ դատավարության ընթացքում։ «Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ, այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ կախյալ է և անզոր»,-նշել է Կարապետյանը։
«Բայց ոչինչ, շուտով դատարաններն անկախ են լինելու, պայքարելու ենք»,- ասված է նրա ուղերձում։ Փաստացի, որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները փորձեն, տեսակցություններն արգելելով, Կարապետյանին մեկուսացման մեջ պահելով, շարունակել իրենց ռեպրեսիվ գործողությունները, ակնհայտ է, որ գնացքն այլևս գնացել է, իսկ Փաշինյանի համար, «ծանր օրերը» առջևում են։
Լալա Եսայան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»