Փաշինյանը Սամվել Կարապետյանին փաստացի հնարավորություն է տալիս ներկայանալ ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև՝ որպես քաղաքական գործիչ. Զատուլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ստեղծված իրավիճակի նկատմամբ դժգոհությունն ուղղել գործարար Սամվել Կարապետյանի դեմ՝ նրան մեղադրելով երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների մեջ։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինի խոսքով՝ տնտեսական իրավիճակը, որից դժգոհում են շատ հայաստանցիներ, Փաշինյանի քաղաքականության հետևանքն է։
«Փաշինյանը գլուխ է կոտրում, որ վերընտրվի 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, պայքար է սկսել հայկական եկեղեցու դեմ։ Տնտեսական կապերի շնորհիվ ՀՀ–ն կայուն տնտեսական աճ է գրանցել, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ ռուսաստանցի ռելոկանտներն մեկնել են այնտեղ, բիզնեսներ բացել և գումարներ ներդրել», – բացատրել է Զատուլինը։
Ռուսաստանցի խորհրդարանականը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը, ըստ էության, նրան հնարավորություն է տալիս իրեն ներկայացնել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։
Զատուլինը նշել է, որ անձամբ է ճանաչում Սամվել Կարապետյանին և վստահ է, որ նա անկեղծ է, երբ խոսում է իր քրիստոնեական արմատների և Հայ եկեղեցու նկատմամբ իր հարգանքի մասին։
«Հայի համար Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, իմ կարծիքով, արտառոց բան է։ Դա բարոյական արատավորության նշան է», - կարծում է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...