Փաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են
Յուրաքանչյուր օր ՀՀ քաղաքացիները մտածում են, որ իշխանությունը զավթած ուժն ու իր պարագլուխը՝ իրենց նողկալի քայլերով հասել են հատակին, և ամեն օր նոր անկումների ականատեսն են դառնում։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա «կողակիցը» հետևողականորեն ոչնչացնում են քաղաքակիրթ խոսքը, մտնում այլոց անկողին, անվանարկում ու վարկաբեկում ամեն բան, Փաշինյանն էլ ընդհուպ սպառնում է ցուցադրել իր «բանը», այն էլ՝ հոգևորականներին։
Փաշինյանը երեկ էլ վիրավորական արտահայտություններ է արել եկեղեցու հասցեին, օծյալ արքեպիսկոպոսին մեղադրել կաթողիկոսի ընտանիքը պղծելու մեջ։ Մի գրառմամբ էլ հոխորտացել է, թե պատրաստ է ընդունել «Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել, որ թլպատված չէ»։ Աննա Հակոբյանն էլ, որ վաղուց կորցրել է չափի ու ողջամտության սահմանները, առաջին նախագահին անվանել է «մեռելի զդաչի» և «գիտնական ոջիլ»։ Առաջին նախագահին, որի կողքին կանգնելու համար Փաշինյան ամուսինները ժամանակին իրենց էին պատռում։
Ակնհայտորեն, այլ կենտրոններից ուղղորդված այս գործելաոճը տարակուսելի է, բայց Փաշինյանի դեպքում հասկանալի։ Վաղուց գետնին հավասարեցված իր վարկանիշով նա իշխանությունը պահելու տարբերակ չունի, միակ ուղին, թերևս, Հայաստանում երկպառակտությունը խորացնելն է, ատելության ու թշնամանքի մթնոլորտը խորացնելը։ Մի կողմից դրանով մեծ ծառայություն է մատուցում իր տերերին, մյուս կողմից՝ ցեմենտում իր օրեցօր նոսրացող «ընտրազանգվածը»։ Ուստի և, առաջիկայում այս ընտանիքի կողմից նողկալի արտահայտություններն ու արարքները խորանալու են։ Միգուցե, մի օր էլ Հանրապետության հրապարակում որոշի իր «ինչ-որ բանը» ցուցադրել։
Մարինե Սիմոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...