Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում պետք է քայլ առաջ կատարենք. Ալեն Բերսե
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին՝ ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է առաջ ընթացող քայլեր կատարել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում։
Պատասխանելով ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, որ Հայաստանը բախվում է իր տարածքային ամբողջականության խախտման և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի էթնիկ զտումների խնդրին, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ վերածվել է մարդու իրավունքները բացառող պետության՝ Ալեն Բերսեն նշել է, որ ինքը, միանշանակ, մտահոգված է տարածաշրջանի իրավիճակով և ապագայով։
Ահա թե ինչու ես այցելեցի այդ տարածաշրջանի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ես սերտ կապի մեջ եմ այդ պետությունների իշխանությունների, քաղաքացիական հասարակության անդամների հետ։ Այցելելով երկրներ՝ միշտ ակնհայտորեն փորձում եմ այցելել ընդդիմադիր կուսակցություններին, հանդիպել նրանց հետ։ Ես նաև հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ այստեղ։ Ես ուզում եմ հասկանալ և կարողանալ դեր խաղալ այս բարդ իրավիճակում։ Այն, ինչ ես ուզում եմ նշել, գուցե նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն է, որ մենք հիմա պետք է քայլ առաջ կատարենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում։ Ես փորձում եմ աջակցել այս խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին»,-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...