Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքի
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան իրավապահ համակարգը սկսեց զանգվածային խուզարկությունների և ձերբակալությունների հերթական արարը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Նիկոլ Փաշինյանը շտապեց սոցցանցի իր էջում սեփական մեկնաբանմամբ ներկայացնել ՔԿ-ի հայտարարությունը՝ «իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

Թե ինչպիսի զարգացումներ կունենան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց լայն հանրության ներսում շրջանառվում է այն տեսակետը, որ Փաշինյանը, իրավապահ համակարգի օգնությամբ, անցել է ռեպրեսիոն գործելաոճի։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը փաստում է՝ տեղի ունեցողն այն հերթական տեսարանն է, որն իրականացնում, մեզ ցույց է տալիս թիմը, որը 2018 թվականին խաբեությամբ ներսից զավթել է Հայաստանը։ «Նրանք իրականացնում են թշնամական՝ լինի պետությունների, թե գլոբալիստական պղտոր կենտրոնների ծրագրերը։ Նման իրավիճակը սպասելի էր։ Դատապարտում եմ այս գործողությունները, բայց ամենաքիչը ես եմ զարմանում դրանց վրա։ Ի՞նչն է խանգարում ներսից երկիրը զավթած թիմին իրականացնել անօրինական, հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ։ Ոչինչ։ Մարդիկ ցույց են տալիս, որ դեռ կան, ձայն են բարձրացնում, չեն կռանում ինքն իրեն իշխանություն հայտարարած այս անձի ու նրա թիմի առջև։ Նա էլ որոշել է այնպես անել, որ Հայաստանում այլևս հասարակությունն անշարժ մնա, և իրենք վերջացնեն այն ծրագիրը, որի համար եկել են։ Բացեմ փակագծերը։ 2018 թվականի սեպտեմբերից անընդհատ նույնն եմ կրկնում։ Տեսնելով, որ Հայաստանը հնարավոր չէ զավթել դրսից, այդ զավթումը իրականացվել է ներսից։ Թիմը հավաքագրվել է տասնյակ տարիներ շարունակ և իրավաբանական անձ է դարձել 2015 թվականի մայիսին, այն է՝ Ցեղասպանության 100ամյա տարելիցը ոգեկոչելուց հետո, երբ տեսել են՝ հայությունը միասնական է և լի վճռականությամբ՝ շարունակելու արդար պայքարը։ Ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիրը», և Հայաստանը զավթվել է ներսից մեկ նպատակով՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Դատելով արդյունքներից՝ այս թիմն անշեղորեն և հետևողականորեն ներսից իրականացնում է ցեղասպանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հիշեցնում է՝ ըստ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի», ցեղասպանությունը ոչ միայն սպանություններն են, խեղումները և այլն, այլև այնպիսի պայմանների ստեղծումը, այնպիսի պլանավորված գործողությունների իրականացումը, որոնք նպաստում են ազգի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը։ «Այս քաղաքական ռեպրեսիաները իրականում ցեղասպանական գործողություններ են: Այս թիմը ոչ թե ինքնուրույն է եկել և ինքնուրույն է գործում, այլ խիստ հակառակը՝ այն գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Վերջերս բացահայտվեց այդ արտաքին կառավարման գլխավոր դերակատարը։ Դա Թուրքիան է։ Այդ երկրի նախագահը չի թաքցնում իր ուրախությունը, որ տարիներ, դարեր շարունակ տարվող ծրագիրը՝ ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայ ազգին, այլև պետականորեն, այժմ իրականացվում է ավելի մեծ հաջողությամբ և սրընթաց գործընթացներով հենց ներսից՝ նույն ազգի ներկայացուցիչների կողմից։ Մերժում եմ այն պնդումը, որ այս մարդիկ ազգությամբ թուրք են և այլն։ Լինելով Մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ մերժում եմ նման հայտարարությունները։ Այս թիմն անթաքույց ունի թուրքական, ցեղասպանական քաղաքական կողմնորոշում։ Կարող եմ օրինակներ բերել, երբ այս կամ այն ցեղասպանական գործողության նախաձեռնողը եղել է հենց այս իշխանությունը։ Իշխանությունը զավթած թիմն այդ գաղափարախոսության կրողն է։ Նրանք հստակ պարծենում են իրենց բոլոր արարքներով և համարում, որ իրականացնում են «պատմական առաքելություն»»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նման տեսակետ արտահայտելու համար տիկին Ալավերդյանը հիմք է ընդունում այն գործողություններն ու դրանց հետևանքները, որոնց ականատես ենք եղել վերջին տարիներին։ «Կարող եմ նաև մեջբերումներ անել հենց այդ թիմի կարկառուն դեմքերի հայտարարություններից։ Թուրքիան մեծ դերակատարություն ունի պղտոր գլո բ ալիստ ակ ա ն կենտրոններում։ Իսկ այսօր փորձ է արվում վերջացնել դարեր ի վեր շարունակվող հայրենազրկումը՝ և՛ հայերի, և՛ պետականության ու պետության ոչնչացումը, որն այսքան դժվարությամբ ձեռք բերեցինք։ Այս թիմի ղեկավարը, որն իրեն համարում է «ազգի առաջնորդ», դասեր է տալիս, կրթում է և այլն։ Նա իրականացնում է հակասահմանադրական գործողություններ։ Ո՞վ պետք է կանգնեցնի իրեն, երբ նա բոլոր պետական հաստատությունները «սեփականաշնորհել» է։ Խոսքը ոչ միայն այս մեկ անձի, այլ իր հետևում կանգնած այդ պղտոր ուժերի և առաջին հերթին՝ Թուրքիայի և նրա ծառայի՝ արհեստածին Ադրբեջան պետության մասին է։ Դատապարտում եմ այս բոլոր անօրինական, հակաիրավական, հակապետական գործողությունները։ Այս թիմի 2018 թվականի բոլոր գործողությունները պարունակում են ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ։ Այդ հանցագործությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում»,-շեշտում է նա։

Զրույցի ընթացքում նա հիշեցնում է, որ այսպիսի իրավիճակը պատմության մեջ առաջինը չէ և մեկ օրինակ է բերում. «Հայտնի է, որ Պոլ Պոտը (Կամբոջայի ամենադաժան բռնապետերից մեկը խմբ.) ժամանակին իր պետության մեջ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են մեկուկես միլիոն զոհերի (որոշ աղբյուրներ նշում են մինչև 3-4 մլն-խմբ.)։ Սա բնորոշվում է «դեմոցիդ» տերմինով։ Ցեղասպանություն ասելով՝ ենթադրվում է, որ դա իրականացվում է այլոց կողմից, իսկ այդ պարագայում տեղի է ունեցել յուր պետության ընտրված ղեկավարների կամ թիմի կողմից։ Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Պոլ Պոտը պատժվի»։

Մեր հանրությունը մեղադրանքներ է հնչեցնում նաև իրավապահ համակարգի հասցեին, ընդգծում են՝ նրանց շարքերում շատ են արժանապատիվ մարդիկ, այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում կատարել իշխանության՝ հաճախ արդեն պարզ տրամաբանությունից դուրս հրահանգները։ «Պրոբլեմն արդեն տեսնում եմ ոչ միայն և ոչ այնքան իշխանությունը զավթած թիմի, որքան հլու-հնազանդ, կամակատարությունը դրոշ դարձրած համակարգի մեջ։ Ի վերջո, նրանք քպական չեն։ Մշտապես պարծանքով եմ նշել, որ Հայաստանում կա բավականին հմուտ իրավաբանական համայնք, բայց, ցավոք, տարիներ շարունակ դիտարկել ենք, թե ինչպես է բզկտվում ոչ միայն ընդհանրապես լայն հանրությունը, այլ հենց առաջին հերթին ունակ ուժերը։ Տվյալ դեպքում գործ ունենք այդպիսի օրինակի հետ, երբ երկիրը ոչնչացվում է ներսից կա՛մ սխալ գործողություններով՝ հանցագործությունների բոլոր հատկանիշները պարունակող գործողությամբ, կա՛մ անգործությամբ։ Մեր նշած խավը տվ յալ դեպքում իր անգործությամբ մասնակցում է այս հանցավոր քաղաքականության մեջ», - եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում