Իշխանությունը hրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները. Արման Թաթոյան
Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:
Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները:
Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:
Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»,-գրել է Թաթոյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...