Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Քաղաքականություն

«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»

ՀՀ իշխանությունները պնդում են, որ բացահայտել են հեղաշրջման փորձ։ Նրանց խոսքով դավադիրների թվում են եղել օլիգարխներ, պատգամավորներ, լրագրողներ և Հայ Առաքելական Եկեղեցու  ներկայացուցիչներ։ Նրանք, իբր, պլանավորել էին օգոստոսին մոտ 4000 զինյալ դուրս բերել Երևանի փողոցներ, իսկ սեպտեմբերին տապալել կառավարությունը, գրում է ng.ru–ն։

Երևանում ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոսը, ով մեկ տարուց ավելի է կոչ է անում տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով Հակաքրիստոս։ Հայ իրավապահ մարմինները հրապարակել են մի քանի աուդիոձայնագրություններ, որոնցում, ըստ անվտանգության աշխատակիցների, այդ քահանան խոսում է իշխանությունը զավթելու ծրագրի մասին։ Մասնավորապես, ըստ քննիչների, նա պատրաստվում էր ստեղծել մինչև 200 մարտական ​​խմբեր՝ յուրաքանչյուրը 25 հոգուց բաղկացած, որոնք պետք է վերահսկողություն սահմանեին խորհրդարանի նկատմամբ։

«Ոչ մի գործողություն, ոչ մի կալանք չի կարողանա մեզ մոլորեցնել։ Չա՛ր, ուշադիր լսիր. ինչ էլ որ պլանավորես, ինչ էլ որ անես, քեզ երկար ժամանակ չի մնացել։ Մենք կգանք քո հետևից», - ասել էր Բագրատը նախքան ոստիկանական մեքենա նստեցնելը։

Անվտանգության մարմինները պնդում են, որ արքեպիսկոպոսը ցանկացել է ստանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի աջակցությունը։ «Լևոնին պետք է ասել, որ լուրջ լինի, ժամանակը եկել է, մենք կարող ենք մինչև 200 խումբ ուղարկել խորհրդարան», - ասում է ինչ որ տղամարդ անվտանգության ծառայությունների ներկայացրած ձայնագրության մեջ։

Ինչևէ, Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բագրատի և նրա «Սրբազան պայքար» շարժման անդամների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու հոդվածով։ Արքեպիսկոպոսից բացի, անվտանգության մարմինները ձերբակալել են Դաշնակցության առաջնորդներից մեկին՝ Իգոր Սարգսյան, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը, «Պարա» հեռուստաալիքի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանին, ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանին, գործարար Տիգրան Գալստյանին և ուրիշների։ Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ «Սրբազան պայքարի» անդամները ժամանակ չեն ունեցել ավարտելու իրենց հանցագործությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Այնուամենայնիվ, նրանք ձեռք են բերել պայթյունների և կրակոցների համար նախատեսված սարքեր, ինչպես նաև մեքենաների անվադողերը վնասելու և երթևեկությունը կաթվածահար անելու համար նախատեսված սուր մետաղական տարրեր՝ «աստղեր»։ Նրանք նաև հավաքագրել են մարդկանց՝ հարվածային խմբերում ընդգրկվելու համար, իսկ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս իրենց ելույթներում վստահեցրել են, որ նախատեսված գործողությունները հաջողության հասնելու միակ միջոցն են։ Հատկանշական է այն, որ հատուկ գործողության նախօրեին Հայաստանի կառավարությանը հավատարիմ CIVIC հեռուստաալիքն էր հրապարակել հանրապետությունում պետական ​​հեղաշրջման ծրագիրը։ Ըստ լրատվամիջոցի լրագրողներն այն ստացել են ընդդիմության իրենց աղբյուրներից։ Երկրի շատ բնակիչներ այս ամենը համարել են ծաղր, քանի որ փաստաթղթում նշված քաղաքական ուժերի աջակցության վարկանիշը, եթե ոչ վիճակագրական սխալի մակարդակում է, ապա դրան մոտ է։ Բացի դա նախ, անհայտ է, թե ո՞վ է դավադրության հեղինակը, և երկրորդ, դավադրության միտքը երևում է ընդամենը մի քանի դրվագներից։ Բացի դա անհայտ դավադիրը նախ և առաջ պատրաստվում էր հաշտեցնել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որպեսզի համախմբի ընդդիմությանը։ Դրանից հետո նա ցանկանում էր միասնական շտաբում ներգրավել Փաշինյանի կառավարումից դժգոհ օլիգարխներին։ Նրանք պետք է բողոքի ցույցերի ժամանակ ապահովեին մարդկանց ամբոխներ։ Այդ «գորշ կարդինալը» Հայ Առաքելական Եկեղեցուն նշանակել էր ընդդիմադիր քարոզչության խոսափող, իսկ Բագրատը պետք է դառնար ապստամբության առաջամարտիկը։ Միևնույն ժամանակ, այդ դավադիրը պատրաստվում էր հաղթել ընդամենը մի քանի ամսից. գործողության մեկնարկը նախատեսված էր հուլիսի 23-ին, փողոցային ելքն օգոստոսի 21-ին, իսկ հաղթանակը սեպտեմբերի 21-ին։ «Սխրանքը պետք է տեղի ունենա ժամը ուղիղ 17:00-ին», - կատակում են հայերը։ Նույնիսկ Լևոն Քոչարյանն է ասել, որ այդ ծրագիրը, ըստ երևույթին, մշակվել է այն նույն անձի կողմից, ով չի կարողանում նորմալ երթևեկություն հաստատել Երևանում։

Այնուամենայնիվ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լուրջ է ընդունել CIVIC-ի հրապարակումը։ Գլխավոր դատախազությունը ևս հետաքրքրություն է ցուցաբերել այդ «դավադրության ծրագրի» նկատմամբ։ Ավելին, Փաշինյանի կողմնակիցները միաձայն նշում են, որ իրենց հարձակումները եկեղեցու վրա, որոնք սկսվել են մայիսի վերջից, ըստ երևույթին կապված են հենց այդ պատմության հետ, այսինքն պետության ղեկավարը, եթե անգամ չգիտեր սպասվող դավադրության մասին, բայց, անկասկած, կանխազգացել է դա։

«Կան երկու պահեր։ Առաջին, անվտանգության ուժերի կողմից հրապարակված ձայնագրություններն իրական են թվում, բայց դրանք կարճ են, և կարող են լինել արտահայտություններ հանված համատեքստից։ Երկրորդ, իշխանությունը զավթելու ծրագիրը կեղծ է թվում։ Հնարավոր է, որ իշխանությունները պարզել են, որ Բագրատ Սրբազանն ինչ-որ բան է մտածում և որոշել են ապահովագրվել։ Ընդհանուր առմամբ, նորմալ է, որ հեղափոխական ալիքով իշխանության եկած քաղաքական գործիչներն  ապահովագրվեն տապալման դեպքում»,-ng.ru-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Միևնույն ժամանակ, նրա տեսանկյունից, չի կարելի բացառել, որ օլիգարխ Սամվել Կարապետյանը, ով մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ, կներգրավվի  նաև Բագրատ արքեպիսկոպոսի գործում։ Ի դեպ, միլիարդատերն արդեն իսկ խոստացել է իրավաբանական օգնություն ցուցաբերել «Սրբազան պայքարի» անդամներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am