Խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ Եկեղեցու պատմական դերի նսեմացմանը. ՀԱԿ
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում։
«2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը:
Հայ Առաքելական Եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը և ազգային ինքնության կարևորագույն կրողը: Նման գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ոչ միայն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:
«Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ Եկեղեցու պատմական դերի նսեմացմանը և ազգային արժեքների խարխլմանը: Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի և ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը և անընդունելի են ժողովրդավարական պետությունում:
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.
- Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
- Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը:
- Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
- Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սրբավայրերի:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը: Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն մեր ազգի արժանապատվության և միասնության»,- ասված է հայտարարությունում»,-նշվում է հայտարարության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...