«Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը». ինչո՞ւ է ինը տարի առաջվա դեպքը հիմա «հիշվել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վիրահատարան մտնող ցանկացած բժիշկ գործադրում է առավելագույն ջանքերը դրական արդյունքի հասնելու համար։ Երբեմն, ավաղ, հիվանդները, տարբեր պատճառներով պայմանավորված, բավականին ուշ են դիմում բժշկական օգնություն ստանալու համար, և վիրահատության ընթացքը կամ արդյունքը կարող է այլ լինել։ Լրատվամիջոցներից մեկն օրերս անդրադարձել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին և նրա բժշկական անձնակազմին։ Մասնավորաբար՝ հերթական պատմությունն է հրապարակվել ինը տարի առաջ սրտի վիրահատությունից ժամեր անց մահացած Սևակ Խաչիկյանի մասին։ Մեղադրանքների կիզակետում է հայտնվել բժիշկ Գագիկ Հեբոյանը։
Մինչ հարցեր է առաջացնում այն, թե ինչու է իննամյա վաղեմության պատմությունը ասպարեզ եկել հենց այս օրերին, «Փաստը» կարողացավ կապ հաստատել Սևակի կնոջ՝ Հայկանուշի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց՝ ինը տարի առաջ իրենք՝ որպես ընտանիքի անդամներ, բժշկի հանդեպ որևէ դժգոհություն չեն ունեցել։ «Հիշում ենք՝ բժիշկը վիրահատարանից դուրս եկավ, այսպես ասեմ, տանջված վիճակում։ Շատ բարդ՝ 10-ժամյա վիրահատություն էր կատարվել։ Իրականում մենք ուշացրեցինք վիրահատությունը։ Բժիշկները մեզ ասել էին, որ վիրահատությունը պետք է ավելի շուտ անել, բայց ունեինք ֆինանսական խնդիրներ։ Վիրահատությունից առաջ Սևակն իր մայրիկի հետ գնացել էր բժշկի մոտ, նա իրենց տեղեկացրել էր, որ բարդ վիրահատություն է լինելու, ստորագրել էին համապատասխան փաստաթղթերը։ Վիրահատարանից դուրս գալուց հետո էլ բժիշկը նշեց, որ առաջիկա 48 ժամը կրիտիկական է, կարող է արյունահոսություն սկսվել և այլն։ Վիրահատությունից հետո նա մեզ նաև ասաց, որ Սևակի սրտի պատերը «հաստացած» վիճակում են եղել, մանր կարեր են տվել, կնճռոտված պահ է եղել։ Ցավոք, գիշերը հետվիրահատական արյունահոսություն սկսվեց, ու չկարողացան Սևակի կյանքը փրկել։ Իր քեռիները եկել էին, ձայնագրությունները նայել և ոչ մի արտառոց բան իրենք չէին նկատել։ Եթե նկատեին, այն ժամանակ կբողոքեին»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկանուշը՝ կրկին շեշտելով, որ բժշկի և նրա կատարած աշխատանքի հանդեպ որևէ վերապահում չունի, «Նորք - Մարաշի» բժշկական թիմն արել է առավելագույնը, ինչ հնարավոր էր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...