Կառապանի պես հայհոյողը հայհոյանքի հրադադար է հայտարարում
Հայհոյախոսության ոլորտում հնգօրյա հրադադար հայտարարելու Նիկոլ Փաշինյանի կոչը ոչ այլ ինչ է, քան սեփական կեղտոտ գործելաոճն արդարացնելու չափազանց փնթի մի ձև։ Բառացիորեն երեկ Փաշինյանը ծավալուն գրառում է արել ֆեյսբուքյան էջում, նշել, թե մտադիր չէ հանդուրժել հայհոյանքը կողմնակիցների ու ընտանիքի անդամների հասցեին խոստացել, որ սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատությանը կպատասխանի նույն կերպ, եթե լինի հայհոյանք ու վիրավորանք, արձագանքելու է նույն կերպ, ընդ որում մեկին 10, 20 ձևաչափով։ «Այլ բան խնդրում եմ չսպասել, ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ, բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները»,- հայտարարել է Փաշինյանը։
Ըստ էության, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին բոլորովին չի հետաքրքրում իր սեփական պաշտոնից բխող պարտականությունները։ Նա ոչ միայն սեփական կողմնակիցների ու իր ընտանիքի, այլ, ցավոք, ողջ երկրի վարչապետն է և հայհոյանքի իրավունք պարզապես չունի։
Մյուս կողմից էլ հենց Փաշինյանն ինքն է, որ իր ընտանիքի տարբեր անդամների՝ կնոջը, դուստրերին, վերջերս էլ կրկին որդուն առաջ բերել, դարձրել հանրային քննարկման և ծաղրի առարկա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ուստի պետք չէ զարմանալ, որ հանրությունն էլ համապատասխան ձևով արձագանքում է նրան։ Առավել ևս, որ Փաշինյանը վաղուց ոչ լրագրող է, ոչ էլ ընդդիմադիր բլոգեր, որպեսզի կարողանա հայհոյանքով պատասխանել ընդդիմախոսներին։ Յոթ տարի արդեն նա զբաղեցնում է Հայաստանի ամենաբարձրագույն պաշտոնը, արտերկրում ներկայացնում մեր երկիրը և առնվազն պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ գռեհկաբանությունը որևէ լավ տեղ չի տանում։
Իսկ վարքագծի կանոններ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում թելադրում են հենց վերնախավերը և չի կարող հասարակության և բարոյականության պահանջ լինել թե՛ հայհոյող կառապանից և թե՛ երկրի ղեկավարից, ուստի Փաշինյանի հայտարարությունները որևէ քննադատության չեն դիմանում, առավել ևս, երբ որ ինքն իրեն պահում է ամենավերջին հայհոյող կառապանի պես։
Ալիսա Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...