ԹԱՐՄԱՑՎԱԾ. Բաքվի դատարանը ՌԴ 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է ընդունել
Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, որոնք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատարանից ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ կալանավորված ՌԴ քաղաքացիների վրա բռնության հետքեր կան հատկապես դեմքի հատվածում, նրանցից մի քանիսի հագուստների վրա կան արյան հետքեր։
Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնեց Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները իրենց հերթին գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում:
Նույն օրը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների կապակցությամբ ռուսական կողմին է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնվել՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների և երկկողմ հարաբերությունների խաթարմանը գիտակցաբար ուղղված քայլերի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին:
Հուլիսի 1-ին Ռուսաստանում ձերբակալվել է նաև Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»