Իրանը պաշտոնապես դադարեցնում է համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է արձակել՝ կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նախագահը պաշտոնական նամակով տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Իրանի խորհրդարանը (մեջլիս) հաստատել է օրինագիծ, որով կասեցվել է Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը։
Նշվում է, որ Իրանի խորհրդարանը հաստատել է այս օրինագիծը՝ մեղադրելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին Իրանի դեմ կողմնակալ զեկույց հրապարակելու մեջ, որը «լիովին հակասում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրականությանը՝ այդպիսով ճանապարհ հարթելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստա-ամերիկյան ագրեսիայի համար»։
Խորհրդարանական օրինագիծն անմիջապես վավերացվել է Սահմանադրական խորհրդի կողմից։
Խորհրդարանի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը հարվածելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային՝ Կատարում գտնվող ալ Ուդեյդին։
Թրամփը հետագայում հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»