Շնորհավորում եմ, Դուք ՀՀ առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. Խամոյանը՝ Վարդապետյանին
Շնորհավորում եմ Ձեզ, Դուք Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում: Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագիրը քննարկելու ժամանակ՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Խամոյանը նշեց՝ այն, որ այս գործը ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական, դա աներկբա է, բայց, այդուհանդերձ, մի քանի հարցադրումներ հնչեցրեց:
«Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե երբ է Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար, և երբ է ենթադրյալ ապօրինի փաթեթը մուտք արվել նախարարություն։ Դուք ձեր խոսքի ընթացքում և հարցին պատասխանելու ժամանակ ամբողջությամբ մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Կարո՞ղ եք հիշեցնել՝ երբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել՝ ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Վարդապետյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը օրինականությունը ապահովելու է ցանկացած իրավիճակում: «Ձեր տեղեկատվությունները շատ կիսատ են, այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առերևույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին՝ վարույթ նախաձեռնելու հարց լուծելու նպատակով: Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից ճշտել, որ հաջորդ անգամ Ձեզ անհարմար վիճակում չդնեք»,- ասաց Վարդապետյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան