Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում․ Աբրահամ Հովեյան
Տյումենի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․
«Սահմանադրությունը առանցքային դեր է խաղում ցանկացած պետության կյանքում։
30 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, անկախ Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցավ կարևոր իրադարձություն․ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Երկրի գլխավոր օրենքի ընդունումը հռչակեց, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքներն ու ազատությունները՝ պետության հիմնական առաջնահերթություններ։ 2005 և 2015 թթ․ հանրաքվեների արդյունքում երկրի Մայր օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ։
Պատմությունը ցույց է տալիս, որ արդարությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև օրենքի և կարգուկանոնի գերակայությունը ցանկացած պետության զարգացման և բարգավաճման հիմքերն են։
ՈՒստի, ամեն տարի հուլիսի 5-ին, հաստատելով պետության հիմնական արժեքներն ու սկզբունքները պահպանելու մեր ցանկությունը, մենք պարտավոր ենք հետևել այդ կանոններին։ Դա մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ ուղղված բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարգավաճում և խաղաղ երկինք։
Շնորհավո՛ր Սահմանադրության օրը»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան