Իրանն Իսրայելին սպառնում է «ավերիչ ծրագրով»՝ հարձակումները վերսկելու դեպքում
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին զգուշացրել է, որ եթե Իսրայելը «ևս մեկ այլ սխալ քայլ ձեռնարկի, կբախվի հզոր և ավերիչ ռազմական պատասխանի», հաղորդում է Mehr գործակալությունը։
Նրա խոսքերը հնչել են ուրբաթ Թեհրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մահացած հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամիի հիշատակի արարողության ժամանակ։
«Եթե սիոնիստները կրկնեն իրենց սխալը, կործանարար ծրագիրը, անկասկած, կիրականացվի։ Հոսեյն Սալամիի կյանքի ուղին սահմանել են քաջությունը, անսասանությունը և առաջնագծում անվախ ներկայությունը՝ որակներ, որոնք նա պահպանել է մինչև վերջին շունչը։ Նա անսասան էր թշնամիների առջև, բայց մեղմ և քաջալերող՝ ընկերների և մերձավորների նկատմամբ»,- ասել է գեներալ-մայոր Մուսավին։
«Դուք մի ազգ եք, որը նման չէ որևէ այլ ազգի։ Ցուցաբերելով միասնություն և վճռականություն՝ ստիպեցիք թշնամուն նահանջել և ծնկի գալ։ Բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը՝ փորձառու և հեղափոխական հրամանատար, որը ծանոթ է պատերազմի տարբեր թատերաբեմներին, ԻՀՊԿ-ն առաջ կմղի ավելի մեծ ուժով», -ընդգծել է նա՝ դիմելով իրանցի ժողովրդին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»