Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն
Ինչպես ցանկացած կրոնական կառույցում, Հայ առաքելական եկեղեցում էլ հակասություններ կարող են լինել։ ՀՀ գործող իշխանությունները, թերևս, այդ հակասություններն էին փորձում օգտագործել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրենց արգահատելի արշավում, փորձում տարբեր կրոնական առաջնորդների իրար դեմ հանել, ընդհուպ նոր կաթողիկոսի անուններ էին շրջանառում։ Իշխանական մամուլում շրջանառում էին նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի անունը, ով, սակայն, շատ ավելի իմաստուն գտնվեց, քան ՀՀ իշխանությունները։
Նախօրեին եպիսկոպոսների միահամուռ ստորագրությամբ ընդունված հայտարարությունը փաստում է՝ եկեղեցում կենտրոնախույս ձգտումներ չկան, թե կուսակրոն, թե ամուսնացյալ հոգևորականները միասնական են և համախմբված հակազդելու են ՀԱԵ-ն կազմաքանդելու ջանքերին։
Պոլսո հայոց պատրիարքն էլ Ստամբուլում հրատարակվող «Ակոս»-ի փոխանցմամբ, հայտարարել է, թե Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր։ «Հայաստանն արարողակարգային սխալ է թույլ տվել, և որ վարչապետ Փաշինյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքարան այցելելու խնդրանքը գրավոր չի փոխանցվել։ Պարոն Փաշինյանի՝ Գումգափը կատարած այցի ժամանակ հոգևորականի բացակայությունը գիտակցված դիրքորոշում է։ Պատճառը նրա կողմից Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ օգտագործված վիրավորական և ագրեսիվ լեզուն է։ Այլ եկեղեցիներ նույնպես նույն կերպ են արձագանքել»,- ասել է պատրիարքը։
Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն, և դա կարելի է համարել նրա եզակի իմաստալից քայլերից մեկը։
Անահիտ Բարսեղյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան