Մարդասերները՝ բանտում, մարդասպանները՝ ազատության մեջ․ սա է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մարդասերները՝ բանտում, մարդասպանները՝ ազատության մեջ․ սա է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
Ըստ հրապարակված լուրերի հանցագործները՝ ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան Քասախ գյուղի հյուրատան սենյակից առևանգել են օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնին, սպանել են նրան, գցել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում ու հասցնում են անարգել լքել ՀՀ տարածքը։
Սա նշանակում է, որ Հայաստանում իրավապահ համակարգ, որպես այդպիսին գոյություն չունի; Իրավապահ համակարգը կազմալուծել և ֆունկցիոնալ վիճակից խաթարել է Նիկոլ Փաշինյանը, ով այդ օրերին մոբիլիզացրել էր ողջ իրավապահ համակարգի ռեսուրսը, այդ թվում Կոտայքի մարզի՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի խաղաղ հավաքը խափանելու համար։ Քրեական ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր պարտավոր էին նախ կանխել, իսկ հետո բացահայտել այդ հանցագործությունը, զբաղված էին մարդկանց մասնակցությունը հավաքին խափանելու և հավաքի մասնակիցներին նույնականացնելու գործերով՝ թրև գալով Երևանի փողոցներով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան